National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.10.2022
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
1 / 1

Հոկտեմբերի 25-ի ԱԺ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են ե'ւ Կառավարության, ե'ւ պատգամավորների հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները:

Գործադիրի հեղինակած ««Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթով կհստակեցվեն աշխարհագրական նշումով արտադրանքի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններն ու դրանց գործունեության շրջանակները: Քննարկումը` այստեղ:

Նոր կարգավորմամբ բիզնես գրանցելիս կվերանա հարկման համակարգ ընտրելու տեխնիկական անհստակությունը: Նման լուծում է առաջարկվում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում: Առաջարկվող փոփոխությունները` այստեղ:

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծի մանրամասները` այստեղ: Օրենքի նախագծով առաջարկվել է սահմանել բազային տուրքի հնգապատիկի չափով տուրք տնկանյութի հավաստագրման համար` 5.000 դրամ:

Գործադիրը վերանայել է ստանդարտացման նպատակները եւ սկզբունքները, ստանդարտացման ազգային մարմնի, կառավարման խորհրդի գործառույթները սահմանող հոդվածները: Նախագծով լրացվել է նոր` «Տեխնիկական պայմաններ» հոդվածով: Նախատեսվել է, որ տեխնիկական պայմանների մշակումը, հաստատումը, դրանցում փոփոխությունների կատարումը, չեղյալ հայտարարումը վերապահված են իրավաբանական անձին եւ անհատ ձեռնարկատիրոջը: «Ստանդարտացման մասին» օրենքում առաջարկվող բոլոր կարգավորումները` կից հղմամբ:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը` այստեղ: Նախագծով ապահովվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար լրավճար սահմանող` Կառավարության 2015 թ. որոշման լիազորող նորմը:

Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի համար իրավական հենք ստեղծել` հետագայում դեպոզիտ հաշիվ ունենալու համար: «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները` այստեղ:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացման մանրամասները` այստեղ: Նախարարությունները սահմանված ոլորտներում կիրականացնեն Կառավարության քաղաքականության մոնիթորինգ եւ գնահատում:

««Թափոնների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի մանրամասները` այստեղ: Oրենքի նախագծի ընդունմամբ կսահմանվեն «թափոնների հեռացման վայրերը շահագործողներ» եւ «թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգ» հասկացությունները, աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը, կհստակեցվի մոնիթորինգ իրականացնողների շրջանակը:

Պատասխանատվություն կսահմանվի փոխադրողի կողմից իրականացվող չվերթով կեղծ ճամփորդական փաստաթղթերով, միջազգային բժշկասանիտարական կանոնների եւ դրանց հետ կապված դրույթների պահանջների խախտումով փոխադրման ընդունման, ինչպես նաեւ օդանավակայանում ինքնաթիռից դուրս գալու պահից մինչեւ երկրի պետական սահմանի հատման ժամանակահատվածն ուղեւորների անվտանգության ապահովման ու խնամքի համար: ««Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» փաթեթի քննարկումը` այստեղ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունը` այստեղ:  «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր եւ այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար կնախատեսվի վարչական պատասխանատվություն:
  
Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային եւ գյուղական խորհուրդների եւ նրանց գործադիր մարմինների ընդունած եւ իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու եւ լրացնելու, ինչպես նաեւ դրանք ուժը կորցրած ճանաչելու լիազորությունները պատվիրակել համայնքների ղեկավարներին: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումները` կից հղմամբ:

Կառավարությանը լիազորություններ են տրվում ընդունելու ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտեր: ««Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի մանրամասները` այստեղ:

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասինե եւ ««Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը` այստեղ: Օրենքով կամրագրվի կայունացման հաշիվ ունենալը եւ բյուջետային համակարգում կսահմանվեն այն չափանիշները, թե ինչպես կայունացման հաշիվը պետք է համալրվի եւ օգտագործվի: Դա լինելու է ՀՆԱ-ի 1-2 տոկոսի շրջանակում:

Կառավարությունը վերանայում է խնամքի նպաստի տրամադրման կարգը: Նպաստ կնշանակվի Հայաստանում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող ծնողին` անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող լինելու հանգամանքից: Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո: Խնամքի նպաստի չափը կսահմանի Կառավարությունը: «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները` այստեղ:

Պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումները` այստեղ: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը թաքնված աշխատանքի վերաբերյալ ստուգումներ իրականացնելիս այլեւս չի ունենա օրենսդրական պարտավորություն` եռօրյա ժամկետում ծանուցել տնտեսվարող սուբյեկտին իր մոտ նախատեսված ստուգման մասին:

Գրավոր համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է լինելու լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար: Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Էմմա Պալյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացման մանրամասները` այստեղ:

Հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողները պետական միջոցների հաշվին կապահովվեն դասագրքերով: Պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ քննարկումը` այստեղ:

Զարուհի Բաթոյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին եւ կից ներկայացված նախագծերի փաթեթի կարգավորումները` այստեղ: Օրենքի ընդունման արդյունքում կստեղծվեն իրավական հիմքեր` ընդլայնելու հայերեն ժեստերի լեզվով եւ (կամ) ենթագրերով հեռարձակվող տեսալսողական հաղորդումների ծավալը, լրացուցիչ պարտավորություններ կսահմանվեն հանրային հեռարձակողների համար, օրենքով կսահմանվի «ժեստերի լեզու» հասկացությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am